Երևան`   +3 °C
Այսօր`   Շաբաթ, 07 մարտի, 2026 թ.

«ԱԺ նախագահ Ալենը փաստացի ստախոս հռչակեց ԱԺ նախագահ Սիմոնյանին»․ Նարեկ Մանթաշյան

120
Երեկ, 15:18
«ԱԺ նախագահ Ալենը փաստացի ստախոս հռչակեց ԱԺ նախագահ Սիմոնյանին»․ Նարեկ Մանթաշյան

«Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ԱԺ նախագահ Ալենը փաստացի ստախոս հռչակեց ԱԺ նախագահ Սիմոնյանին:
Օրեր առաջ Սիմոնյանը պնդում էր, որ իրենց քաղաքական ուժը շատ ավելի ձայն է ստանալու, քան 2021թ-ին: Իսկ այսօր Ալենը հրապարակեց սոցհարցումների թվեր, որտեղ իրենց քաղաքական ուժն ընդամենը 24% ձայն ունի:
Դե ինձ հայտնի մաթեմատիկայում 24-ը 53-ից անհամեմատ փոքր է, հետևաբար գալիս ենք այն ճշմարտությանը, որ այս մարդկանց քաղաքական վախճանի ճանապարհին ոչ մի խոչընդոտ չկա»։

Աղբյուրը`   Նարեկ Մանթաշյան