Ո՞վ է «Կիսաբաց լուսամուտներ»-ի Հասմիկ Հակոբյանի հայրը. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ազգային ժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում իշխանական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը ամբիոնից հայտարարեց, թե ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը պետք է հայտնի, թե որտեղ է աշխատում իր հայրը։ Քաղաքական իրադարձությունների փոփոխությունից հետո Հակոբյանը դարձավ արդեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզիչ՝ աշխատելով հայտնի գործարարի լրատվական կայքում։ Ավելի ուշ նա աշխատել է նաև որպես Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանի օգնական։ Հետո, երբ Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ դարձավ, Հակոբյանն ու իր բարեկամները առաջընթաց գրանցեցին։ Հենց այդ շրջանում, թերևս օգտագործելով ԱԺ նախագահի հետ ունեցած մտերմությունը, Հասմիկ Հակոբյանը խորհրդարանում աշխատանքի է տեղավորել մի շարք ծանոթների և հարազատների: Հիշեցնենք, որ նրա հայրը՝ Արմեն Հակոբյանը, որը մինչև այդ որևէ տեղ չէր աշխատել, աշխատանքի է ընդունվել Ազգային ժողովի վարչատնտեսական վարչության ավտոտրանսպորտային բաժնում։ Նա նաև բենզինի կտրոններն է բաշխում։ Բացի այդ, նրա ազգական Նինա Հակոբյանը աշխատանքի է տեղավորվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ՝ որպես գործավարուհի, քրոջ ամուսինը՝ Վարոն, դարձել է Ալեն Սիմոնյանի վարորդ։ |

Թրամփը պահանջել է, որ Իսրայելի նախագահը ներում շնորհի Նեթանյահուին «հենց հիմա»
8323:18
Թրամփն ուզում է անձամբ մասնակցել Իրանի հաջորդ Գերագույն առաջնորդի ընտրությանը
13021:06
«Արշակ սրբազանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել»․ Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
12417:42
«Իրանի ԶՈՒ-ն Նախիջևանի շրջան է ուղարկել չորս ԱԹՍ՝ հարձակումներ իրականացնելու համար». Ադրբեջանի ՊՆ
13517:39
«Այս օրհասական իրավիճակում Նիկոլն ավելի մեծ սպառնալիք է ՀՀ-ի գոյության համար»․ Սամվել Ֆարմանյան
11317:30
«Որոշում ենք կայացնելու՝ ելնելով նրանից, թե այն որքան արդյունավետ է լինելու ՀՀ գործող կառավարիչների դեմ պայքարում»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
11917:24
