Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

Ադրբեջանն Իրանի սահմանի երկայնքով զորք է կուտակում

72
Այսօր, 18:18
Ադրբեջանն Իրանի սահմանի երկայնքով զորք է կուտակում

Ադրբեջանի զինված ուժերն Իրանի սահմանի երկայնքով զորք են կուտակում։ Նշվում է, որ զորքի տեղակայումը չի սահամանփակվում միայն մի քանի գումարտակի տեղակայմամբ։ Այնտեղ են ուղղվում նաև տանկեր և զրահափոխադրիչներ, իսկ սահմանապահ ուժերի փոխարեն կոմանդո ստորաբաժանումներ, գրում է «Էրմենիհաբեր»-ը:

«Սա ցույց է տալիս, որ իրավիճակը շատ ավելին է, քան պարզապես սովորական կանխարգելիչ միջոցառում։ Բացի այդ, անօդաչու թռչող սարքերը մշատադիտարկում են տարածաշրջանի օդային տարածքը»,- գրում է թուրքական աղբյուրը։

Իրանի սահմանի երկայնքով տեղակայվել են նաև շարժական դաշտային հոսպիտալներ, զինամթերքի բեռնատարներ և վառելիքի մատակարարման մեքենաներ։ Ըստ աղբյուրի՝ դա վկայում է, որ ադրբեջանական բանակը տարածաշրջանում զբաղեցրել է «երկարաժամկետ և մշտական» դիրք։

Տարածաշրջանին ուշադիր հետևող փորձագետներն ընդգծում են, որ ադրբեջանական բանակի այս քայլը տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության արտացոլումն է։