Երևան`   +2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

Վեհափառը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը խոսել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին

69
Այսօր, 18:48
Վեհափառը և Սուրբ Աթոռի առաքելական նվիրակը խոսել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակի մասին

Մարտի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանում Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Անտե Յոզիչին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին և միջեկեղեցական գործակցության հետագա սերտացմանը:

Զրուցակիցները խոսեցին նաև տարածաշրջանում ստեղծված բարդ իրավիճակի և Հայաստանում Եկեղեցի-պետություն հարաբերությունների ներկա կացության մասին։

Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր եղբայրական ողջույններն ու բարեմաղթանքները հղեց Հռոմի Սրբազան Քահանայապետ Լևոն 14-րդ Պապին:

Աղբյուրը`   Մայր աթոռ