Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Սիրտիկով» խաղաղասեր է դարձել․ Իրանը ռմբակոծող Թրա՞մփն է այդ խաղաղության երաշխավորը»․ Ոսկան Սարգսյան

66
Այսօր, 16:12
«Սիրտիկով» խաղաղասեր է դարձել․ Իրանը ռմբակոծող Թրա՞մփն է այդ խաղաղության երաշխավորը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակցությունները սեփական կետից, 0-ից սկսածը, դրանք ձախողածը, 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վերջ» սադրիչ հայտարարութամբ հանդես եկածը, 2020թ․ հուլիսին Բերդի սահմանագոտում ադրբեջանական դիրքերի վրա նախահարձակ եղածը, 5 հազար զոհով, հազարավոր վիրավորներով, բազում անհետ կորածներով ու գերիներով Արցախ հանձնածը հիմա «սիրտիկով» խաղաղասեր է դարձել։ Ո՞վ է այդ խաղաղության երաշխավորը՝ «խաղաղասեր» Իլհամ Ալի՞ևը, թե՞ Իրանը ռմբակոծող Թրամփը։ Ո՞ւմ հետ եք խաղաղություն հսատատել, եթե Ադրբեջանը խաղաղության պայմանագիր չի կնքել, չի ճանաչում Հայաստանի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը, Հայաստանից օկուպացրած տարածքները չի ազատել, պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, «300 հազար ադրբեջանցիների վերադարձը Արևմտյան Ադրբեջան»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան