Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Մեր պարագայում գազանները կառավարական կաբինետներում էլ են նստում»․ Արմեն Աշոտյան

79
Այսօր, 16:42
«Մեր պարագայում գազանները կառավարական կաբինետներում էլ են նստում»․ Արմեն Աշոտյան

«Մենք քաղաքական դիսկուրսն իջեցրել ենք պրիմիտիվության այն մակարդակի, որտեղ քիչ է Նիկոլ ենք մեկնաբանում, մի հատ էլ արձագանքում ենք իր անմակարդակ, էժանագին, այսպես ասած, ֆրթոներին»,- լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Ինքը փորձում է մեզ իջացնել իր մակարդակին, մեկ-մեկ ներվայնանում ես, մի երկու բառ ավել ես ասում այդ ոճի, մակարդակի մեջ, հետո հասկանում ես, որ այնուհանդերձ քաղաքական մակարդակը, մշակույթը պետք է պահել։ Սա է Նիկոլին այլընտրանք, ոչ թե բոշա-էլ ավելի բոշա լինելու մակարդակի մեջ փորձենք վիճել, թե ով է այս ցեխապայքարի մեջ ավելի, այսպես ասած, գազան։ Իսկ գազանները պետք է լինեն կամ կրկեսում, կամ գազանանոցում, ցավոք սրտի, մեր պարագայում նրանք դեռևս կառավարական կաբինետներում էլ են նստում»,- նշել է ընդդիմադիր գործիչը և հավելել․ «Հաճախ նաև ասում են, որ Նիկոլը քաղաքական կենդանի է, քաղաքական կենդանի հասկացությունը դա Արիստոտելն է ի հայտ բերել իր ուսմունքի մեջ և դա դրական բան է։ Նիկոլը չի կարող քաղաքական կենդանի լինել, կոնտեքստը չի բռնում նրան, Նիկոլը մաքսիմում կարող է լինել քաղաքական մակաբույծ»։

«Գազանները պետք է լինեն կրկեսում կամ գազանանոցում, մեր պարագայում՝ կառավարական կաբինետներում էլ են նստում»․ Արմեն Աշոտյան