Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Պատրաստվում էին Իրանի դեմ պատերազմի, եկել էր հասկանալու դիրքորոշումները»․ Բենիամին Մաթևոսյան

63
Այսօր, 16:24
«Պատրաստվում էին Իրանի դեմ պատերազմի, եկել էր հասկանալու դիրքորոշումները»․ Բենիամին Մաթևոսյան

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տարօրինակ է…
Իրանական անօդաչու թռչող սարքերի՝ Նախիջևանում ընկնելու մասին առաջին հրապարակումներից արդեն 2-3 ժամ է անցել, իսկ Փաշինյանը դեռ պատերազմ չի հայտարարել Իրանին՝ Ադրբեջանի «սրբազան» «տարածքային ամբողջականության» նկատմամբ «ոտնձգության» համար։
Այժմ այլևս ոչ ոք չպետք է հարցեր ունենա, թե ինչու էր Վենսը ժամանել մեր տարածաշրջան։ «Ամերիկյան մեծ եղբայրը» պատրաստվում էր Իրանի հետ պատերազմի, պետք էր հասկանալ կողմերի դիրքորոշումները։ Իսկ Հայաստանից էլ «արանքում» 9 միլիարդ դոլար տարան»։