Երևան`   +4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ.

«Այս օրհասական իրավիճակում Նիկոլն ավելի մեծ սպառնալիք է ՀՀ-ի գոյության համար»․ Սամվել Ֆարմանյան

74
Այսօր, 17:30
«Այս օրհասական իրավիճակում Նիկոլն ավելի մեծ սպառնալիք է ՀՀ-ի գոյության համար»․ Սամվել Ֆարմանյան

ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ժամ առաջ, րոպե առաջ պետք է Նիկոլին հեռացնել վարչապետի պաշտոնից:
Նա այս օրհասական իրավիճակում ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի գոյության ու հայ ժողորդի անվտանգության համար, քան մեզ մոտեցող սարսափելի ցունամին: Ադրբեջանն ու Թուրքիան, կարծես, ներքաշվում են Իրանի դեմ գործողություններում՝ դրանից բխող հավանական սցենարներով:
Ընդդիմությո՛ւն, իրար գլուխ եկեք, շատ արագ վարչապետի ընդունելի միասնական թեկնածու առաջադրեք ու ԱԺ-ում իմպիչմենտի միջոցով հեռացրեք Նիկոլին: Ի՞նչ ընտրություն: Ի՞նչ հունիս: Մինև հունիս ի՞նչ է մնալու՝ երկրից, ձեզնից... Հայաստանն անտեր էլ չէ՝ դարպասները ներսից բացված են:
Արագ համախմբվեք բոլորով, ձևավորեք ազգային համերաշխության կարող ու «ձվերով» կառավարություն. թող Հայաստանը գոնե գոյության շանս ստանա:
Անիծյալ լինեք, եթե անգամ նման օրհասական իրավիճակում թացը չորից չեք տարբերելու ու նիկոլից ավելի նիկոլ եք լինելու»:

Աղբյուրը`   Սամվել Ֆարմանյան