«ՆԱՏՕ-ն այժմ ներքաշվում է Իրանի դեմ պատերազմի մեջ». Լավրով
464
Հինգշաբթի, 05 մարտի, 2026 թ., 15:27
![]() ՆԱՏՕ-ն այժմ ներքաշվում է Իրանի դեմ պատերազմի մեջ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այդպես էր Ուկրաինայում, այժմ նույնը տեղի է ունենում Մերձավոր Արևելքում: Հատկանշական է, որ ՆԱՏՕ-ն, ինչպես որ ներքաշվում է ուկրաինական գործերի մեջ արդեն տևական ժամանակ, այնպես էլ այժմ ներքաշվում է այն պատերազմի մեջ, որը ԱՄՆ-ն և Իսրայելը սանձազերծել են Իրանի դեմ»,- ասել է Լավրովը՝ ելույթ ունենալով Ուկրաինայի շուրջ իրավիճակի կարգավորման թեմայով դեսպանական «կլոր սեղանի» ժամանակ: Ավելի վաղ դաշինքի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հայտարարել էր, որ ռազմական դաշինքը կարող է հավաքական պաշտպանության մասին հոդված կիրառել Իրանի դեմ: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն չի մասնակցում գործողությանը, սակայն դաշնակիցները հիմնականում աջակցում են ԱՄՆ-ի գործողություններին: |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
