«Այն, ինչ չստացվեց թուրքական ուղղությամբ, արդյո՞ք փորձ է արվում ստանալ Ադրբեջանի մասով»․ Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրանական անօդաչուն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Սա թերևս կամ նախազգուշացում է, զգուշացում, կամ սադրանք: Ի վերջո, բոլորովին անիրական կամ անհնարին չէ, որ անօդաչուն ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով «շեղեին» որևէ այլ ուղղությամբ: Ավելին, մեծ հարց է, թե կարո՞ղ են արդյոք լինել իրանական անօդաչուների «նմանակներ»: Նախ իրանական բալիստիկ հրթիռի միջադեպ Թուրքիայում, իսկ հետո՝ Նախիջևան: Այն, ինչ չստացվեց թուրքական ուղղությամբ, արդյո՞ք փորձ է արվում ստանալ Ադրբեջանի մասով: Այլ կերպ ասած, Ադրբեջանի ներգրավում Իրանի դեմ ակտիվ գործողությունների: Այստեղ ուզում եմ հիշեցնել մի արտահայտություն, որ արել էր ԱՄՆ պատերազմի նախարար Հեգսեթը նախօրեին: Հեգսեթը ասել էր, թե սկսելու են Իրանին հարվածներ հասցնել ավելի խորը տարածության վրա: Ի՞նչ է նշանակում ավելի խորը տարածություն: Դա նշանակում է, որ հարվածները Ծոցի երկրների հենակետերից կամ պետք է դառնան առավել հեռահար, կամ պետք է Իրանի «հակառակ կողմից» ներգրավվեն «հենակետեր»: Իսկ դրանք որո՞նք են՝ Թուրքիա, Նախիջևան-Ադրբեջան: Եթե Անկարան ու Բաքուն դիմադրում են, համաձայն չեն, ապա պետք է ստեղծել «նախադրյալներ»: Եվ ահա, Հեգսեթի հայտարարությունից անմիջապես հետո թե իրանյան բալիստիկ հրթիռի «թուրքական» պատմությունը՝ երեկ, թե այսօր Նախիջևանի օդանավակայանի պատմությունը: Սա, իհարկե, սադրանքի տարբերակի պարագայում: Եթե սրանք իսկապես Իրանի գիտակցված քայլերն են, ապա դա կարող է նշանակել, որ Իրանն ունի տեղեկատվություն, որ թե Թուրքիան, թե Ադրբեջանն այդուհանդերձ ներգրավված են՝ պարզապես լռելյայն: Իհարկե պետք է նկատել, որ Իրանը կարծես թե հայտարարեց, որ չի ուղարկել որևէ հրթիռ թուրքական ուղղությամբ: Տեսնենք, թե Թեհրանն ինչ կարձագանքի Նախիջևանի մասով: Իսկ «Նախիջևանը» այդ իմաստով կարծես թե «խորհրդավոր» է: Հիշենք, 2020 թվականի նոյեմբերի 9-ին հենց Նախիջևանից խոցվեց ռուսական խաղաղապահ զորքը ուղեկցող ռուսական ուղղաթիռը, իբրև թե շփոթությամբ»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չէ, ինչի՞ չեք ինքնահրկիզվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5717:24
ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը վնասազերծել է Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռը
9517:01
«Իրանի դեմ գործողությունը սկսվում է նմանվել «Կիևը երեք օրում» վերցնենք ռուսական ծրագրին»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
6717:00
«Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է»․ Զախարովա (տեսանյութ)
7116:45
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7216:30
«Քանի դեռ քննադատությունը հատվածական է, իշխանությունը կարողանում է այն չեզոքացնել»․ Արմեն Հովասափյան
5816:18
