«Երբ կտեսնենք՝ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք»․ Նիկոլ Փաշինյան
![]() «Հայաստանը ընդունել է ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամագրվելու գործընթաց սկսելու մասին օրենք, և ես այդ հարցին ԵԱՏՄ-ի առնչությամբ եմ արտահայտվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցին։ «Մենք, բարեբախտաբար թե դժբախտաբար, դեռևս ճանապարհի այն կետում չենք, որ ռուսական ռազմաբազան մեր ճանապարհը փակի։ Երբ որ կտեսնենք, որ ռուսական ռազմաբազան մեր տեսադաշտը փակում է, այդ ժամանակ կմտածենք՝ ոնց շարժվենք, որ տեսադաշտի խնդիր չունենանք: Առիթներ ունեցել եմ ասելու՝ մենք խնդիրներ չունենք, չենք ունեցել և չենք ունենալու՝ Ռուսաստանի հետ հարաբերություններ վատացնելու։ Մենք խնդիր չենք ունեցել, չունենք և չենք ունենալու Ռուսաստանի շահերին վնասելու։ Մենք ունեցել ենք խնդիր, ունենք և միշտ կունենանք՝ առաջնորդվել բացառապես ՀՀ պետական շահերով»,- նշեց վարչապետը։ |

«Ինձ ասում եք՝ պեռաշկի եք ուտում, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չէ, ինչի՞ չեք ինքնահրկիզվում». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5717:24
ՆԱՏՕ-ի ՀՕՊ-ը վնասազերծել է Թուրքիայի օդային տարածքում հայտնված հրթիռը
9517:01
«Իրանի դեմ գործողությունը սկսվում է նմանվել «Կիևը երեք օրում» վերցնենք ռուսական ծրագրին»․ Հրանտ Տեր-Աբրահամյան
6717:00
«Գուցե դա «հիբրիդային հարձակումներից» առաջինն է»․ Զախարովա (տեսանյութ)
7116:45
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7216:30
«Քանի դեռ քննադատությունը հատվածական է, իշխանությունը կարողանում է այն չեզոքացնել»․ Արմեն Հովասափյան
5816:18
