«Իսպանիան թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել իր բազաներն Իրանում գործողության համար»․ Ռոբլես
![]() Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը հաստատել է, որ Մադրիդը թույլ չի տա ԱՄՆ-ին օգտագործել թագավորության տարածքում տեղակայված ռազմաբազանները Իրանում գործողության համար: «Իսպանիայի կառավարությունը թույլ չի տա «Ռոտա» և «Մորոն» բազաների օգտագործումը այդ գործողությունների համար», - ասել է նա Cadena SER ռադիոկայանին տված հարցազրույցում: Ավելի վաղ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլին Լևիթը վստահեցրել էր. «Ինչ վերաբերում է Իսպանիային, կարծում եմ՝ նրանք երեկ բարձրաձայն և հստակ լսեցին նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, և, ինչպես ես հասկանում եմ, մի քանի ժամ առաջ համաձայնեցին համագործակցել ԱՄՆ զինված ուժերի հետ»։ Կարճ ժամանակ անց Իսպանիայի արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը հերքել է այդ տեղեկատվությունը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է խզել բոլոր առևտրային հարաբերությունները Իսպանիայի հետ։ Նա այս հայտարարությունն արել է, երբ Իսպանիան դեմ է արտահայտվել Իրանում ԱՄՆ-Իսրայելական ռազմական գործողությանը։ Մադրիդը նաև դեմ էր թագավորության տարածքում գտնվող բազաների օգտագործմանը այդ նպատակներով։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
