«Ադրբեջանն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել»․ Ադրբեջանի ԱԳՆ
![]() Ադրբեջանը դատապարտում է Նախիջևանի օդանավակայանի տարածքում իրանական ԱԹՍ-ի ընկնելու հետ կապված միջադեպը, հաղորդում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Մենք խստորեն դատապարտում ենք Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից իրականացված անօդաչու թռչող սարքերի հարձակումները, որոնք վնասել են օդանավակայանի շենքը և վիրավորել երկու քաղաքացիական անձանց... Ադրբեջանական կողմն իրեն իրավունք է վերապահում համապատասխան պատասխան միջոցներ ձեռնարկել», - ասվում է հայտարարության մեջ։ Բաքուն նաև պահանջել է, որ Թեհրանը հնարավորինս սեղմ ժամկետներում «հստակ բացատրություն» տա, սկսի միջադեպի հետաքննություն և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ ապագայում նմանատիպ միջադեպերը կանխելու համար։ Նաև նշվում է, որ Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը կանչվել է ԱԳՆ․ Իրանական կողմին կներկայացվի խիստ բողոք և կհանձնվի համապատասխան բողոքի նոտա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
