«Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ պատերազմում». Արմեն Այվազյան
53
Այսօր, 02:12
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ո՞վ է հաղթում և ո՞վ է պարտվում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած պատերազմում: Եթե լսենք ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնական աղբյուրներին և, ընդհանուր առմամբ, նրանց ազդեցության տակ գործող արևմտյան խոշոր պետական և կորպորատիվ ԶԼՄ-ներին, ապա կարող է տպավորություն ստեղծվել, թե Իրանն արդեն պարտվում է կամ նույնիսկ պարտվել է։ Բայց արդյո՞ք այդպես է։ Պատերազմի ընթացքը հասկանալու համար անհրաժեշտ է համեմատել այն կորուստներն ու վնասները, որոնք կողմերը հասցրել են միմյանց։ Դրա համար կարելի է դիտարկել երկու հիմնական չափում (հետևելով գերմանացի ռազմական մեծ տեսաբան Կ. Կլաուզևիցի դեռևս 19-րդ դարում սահմանած վստահելի տեսական դրույթներին). 1) Բարոյական (քաղաքական-հոգեբանական) կորուստներ, 2) Ֆիզիկական կորուստներ (մարդկային, տնտեսական, ռազմական), ԲԱՐՈՅԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԻՐԱՆ • Իրանում հասարակության մեծ մասը համախմբվել է արտաքին ներխուժման դեմ։ • Պետական կառավարման համակարգը ճաքեր չի տվել։ • Զինված ուժերը շարունակում են կազմակերպված դիմադրություն ցույց տալ և պատասխան հարվածներ հասցնել։ • Պատերազմը ուժեղացրել է ազգային համախմբման և դիմադրության տրամադրությունները։ ԱՄՆ • ԱՄՆ-ում պատերազմի դեմ հանդես են գալիս ազդեցիկ քաղաքական և հասարակական ուժեր՝ ըստ հարցումների, ժողովրդի մեծ մասը։ • Դեմոկրատական կուսակցության բազմաթիվ ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես դադարեցնել պատերազմը։ • Հասարակական կարծիքը բաժանված է, ինչը սահմանափակում է պատերազմի երկարաժամկետ վարելու հնարավորությունը։ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ ԻՐԱՆ • Սպանվել են պետության և զինված ուժերի ղեկավարներից ոմանք, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ • Իրանի հակաօդային պաշտպանության համակարգը կրել է զգալի վնասներ։ • Բալիստիկ հրթիռների արձակման կայանքների մի մասը ոչնչացվել է։ • Իրանական նավատորմի զգալի հատվածը ոչնչացվել կամ վնասվել է։ • Զոհերի թիվը մոտավորապես 1000 մարդ է։ • Միաժամանակ երկիրը տարածքային կորուստներ չի կրել։ ԱՄՆ – ԻՍՐԱՅԵԼ ԻՍՐԱՅԵԼ • Պաշտոնական տվյալներով զոհվել է 12 մարդ, ավելի քան 1200 մարդ վիրավորվել է։ • Վիրավորների մեծ թիվը վկայում է իրանական հրթիռների պատճառած զգալի ավերածությունների մասին։ • Հրթիռային հարվածները լուրջ վնաս են հասցրել քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներին, թեև գրաքննությունն արգելում է տեղեկատվության տարածումը։ ԱՄՆ • ԱՄՆ-ն փաստացի կորցրել է իր մի շարք ռազմաբազաները Պարսից ծոցի արաբական երկրներում, որոնք դարձել են իրանական և իրանամետ ուժերի հարվածների թիրախ։ Այսինքն՝ ԱՄՆ-Ն ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՐԵԼ Է ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՇՈՇԱՓԵԼԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ։ • ԱՄՆ–Իսրայել դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերը կանգնել են ՀՕՊ հրթիռների արագ սպառման խնդրի առաջ, ինչը սահմանափակում է բարձր ինտենսիվության հարվածները երկար ժամանակ դիմագրավելու հնարավորությունը։ ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՆԸ ԻՐԱՆԻ ԿՈՂՄՈՒՄ • Պատերազմին միացել են — Լիբանանի Հեզբոլլահը — Իրաքի շիական ռազմական կառույցները, որոնց կազմում կան տասնյակ հազարավոր մարտիկներ։ • Եմենի «Անսարուլլահ» (հուսիթներ) շարժումը պատրաստվում է մարտի մեջ մտնել։ • Շիա զանգվածներն ամբողջ տարածաշրջանում ակտիվացել են և պաշտպանում են Իրանի դիրքերը։ ԱՄՆ-Ի ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ • Պարսից ծոցի մի շարք արաբական երկրներ խորապես հիասթափված են ԱՄՆ-ի անկարողությունից պաշտպանելու իրենց տնտեսությունները և ենթակառուցվածքները։ • ԱՄՆ-ը փաստացի ստիպված է եղել առաջնորդությունը ՀՕՊ Պարսից Ծոցի երկրներից փոխանցել Իսրայելին։ • Այդ համակարգերից մի քանիսը արդեն ոչնչացվել կամ վնասվել են։ (Այս առումով Հայաստանում մարդիկ պետք է հասկանան, որ ԹՐԻՓՓ ծրագիրը վառոդի տակառ է, որը պայթելու է մեր գլխին և ԱՄՆ-ն որևէ կերպ չի կարողանալու ու ցանկություն էլ չի ունենալու մեզ պաշտպանել։) Այսպիսով, առաջին փուլում պատերազմի իրական պատկերը պարզ չէ այն չափով, որքան ներկայացվում է քարոզչական դաշտում։ Իրանը լուրջ կորուստներ է կրել, սակայն միաժամանակ շարունակում է պահպանել պետական կայունությունը, ռազմական դիմադրությունը և դաշնակիցների աջակցությունը, ինչը երկարաժամկետ պատերազմի դեպքում կարող է վճռորոշ գործոն դառնալ։ Ամեն ինչ դեռ առջևում է»։