Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 03 մարտի, 2026 թ.

«Փաստորեն, իրենց վարչապետի թեկնածուն այնքան բանի պետք չէ, որ առաջնորդն այլ մարդու է աջակցում»․ Ռուբեն Ռուբինյան

54
Այսօր, 14:30
«Փաստորեն, իրենց վարչապետի թեկնածուն այնքան բանի պետք չէ, որ առաջնորդն այլ մարդու է աջակցում»․ Ռուբեն Ռուբինյան

«Շատ ցավալի և խայտառակ անկում է ապրել պարոն Տեր-Պետրոսյանը։ Ոչ ոքի չեմ ցանկանա իր քաղաքական կարիերայի ավարտին թավալ գալ տարբեր օլիգարխների ոտքերի տակ»,- ճեպազրույցի ժամանակ այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ հայտարարությանը։ «Սա տխուր մասն էր, իսկ բավականին զվարճալի մասն այն էր, որ, փաստորեն, իրենց վարչապետի թեկնածուն այնքան բանի պետք չէ, որ իրենց առաջնորդն այլ մարդու է աջակցում, որը նույնիսկ վարչապետի թեկնածու չի կարող լինել»,- հավելեց Ռուբինյանը։

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը