Ճապոնիայում քարանձավային առյուծները բնակվել են դեռ մինչև մարդկանց հայտնվելը
![]() Քարանձավային առյուծները մի քանի տասնյակ հազար տարի առաջ ապրել են Ճապոնիայի հիմնական տարածքում. սա մինչ այժմ հայտնի չէր հնէաբաններին: Այս փաստն առաջին անգամ պարզել են Ճապոնիայի առաջադեմ հետազոտությունների համալսարանի (Սոկենդայ) և այլ գիտական կենտրոնների մասնագետները, հաղորդում Է Nikkei-ը: Հայտնագործությունն արվել է օրգանական մնացորդների գենետիկ վերլուծության հիման վրա։ Դրանք հայտնաբերվել են Աոմորի, Սիձուոկա և Յամագութի պրեֆեկտուրաներում, այսինքն՝ Հոնսյու կղզու հյուսիսից մինչև հարավ-արևմուտք: Արդյունքները համեմատվել են մոլորակի այլ շրջաններում ստացված տվյալների հետ, ինչը թույլ է տվել ճշգրիտ նույնականացնել այս նախնադարյան գիշատիչներին։ Քարանձավային առյուծներն Աֆրիկայից Եվրասիա են գաղթել մոտ մեկ միլիոն տարի առաջ: Սոկենդայի մասնագետների կարծիքով, նրանք Ճապոնիա են ժամանել մոտ 73,000 տարի առաջ՝ ցամաքային միջանցքով, որն այդ ժամանակ Ճապոնիան կապել է մայրցամաքի հետ: Քարանձավային առյուծները Ճապոնիայում անհետացել են առաջին մարդկանց ժամանումից մոտ 10,000 տարի առաջ: Մարդիկ մայրցամաքից կղզիներ են գաղթել ցամաքային միջանցքով մոտ 40,000 տարի առաջ: |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
42408.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
41908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
21006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
43202.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
43301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21921.10.2026, 22:30
