OpenAI-ի կողմից ֆինանսավորվող ընկերությունը ցանկանում է «միավորել» ուղեղն ու համակարգիչը՝ առանց չիպի
![]() Ամերիկյան Merge Labs ստարտափը, որը ֆինանսավորվում է ChatGPT չաթբոտը ստեղծած OpenAI ընկերության կողմից, ծրագրում է մշակել տեխնոլոգիա, որը հնարավորություն կտա համակարգիչն ինտեգրել մարդու ուղեղին՝ առանց հյուսվածքների մեջ չիպեր տեղադրելու անհրաժեշտության։ Այդ մասին նշվում է ստարտափի կայքում։ «Մենք մշակում ենք ամբողջովին նոր տեխնոլոգիաներ, որոնք նեյրոնների հետ միանում են մոլեկուլների միջոցով, այլ ոչ էլեկտրոդների, …այդպիսով խուսափելով ուղեղի հյուսվածքի մեջ իմպլանտացիայից», - ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ տեխնոլոգիան թույլ կտա մարդուն և համակարգչին տեղեկատվություն փոխանակել ուլտրաձայնի միջոցով։ Ընկերությունում վստահեցնում են, որ դա հնարավոր է դարձել կենսաինժեներիայի, նեյրոբիոլոգիայի, ինչպես նաև սարքավորումների և ծրագրային ապահովման ոլորտներում նոր զարգացումների շնորհիվ։ OpenAI ընկերությունը հայտնել է, որ ստարտափի այս մշակումները հնարավորություն կտան բարձրացնել մարդու և համակարգչի միջև տեղեկատվության փոխանակման արագությունը, այդ թվում՝ արհեստական բանականության (ԱԲ) տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ըստ նրանց՝ ԱԲ-ն կկարողանա հարմարվել մարդուն և «կարդալ» նրա մտքերը։ |

ԴՆԹ-ի վերլուծությունը բացահայտել է հին Իսպանիայում թաղված երկու մարդկանց միջև ազգակցական կապը
42408.11.2026, 18:49
Իսպանիայում հնագետները 19 հազար տարվա վաղեմության 280 ժայռապատկեր են հայտնաբերել
41908.11.2026, 17:01
Լիանա Խաչատրյանը դարձել է Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի հաղթողը
21006.11.2026, 00:36
Հայտնաբերվել են XI–XIII դարերի Խերսոնես հնագույն քաղաքի բնակիչների կենցաղային իրեր (լուսանկար, տեսանյութ)
43202.11.2026, 00:43
Հնագետները Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի տակ աստվածաշնչյան նկարագրությանը համապատասխանող դամբարան են հայտնաբերել
43301.11.2026, 16:43
Վենետիկի Սուրբ Ղազար մայրավանքում մեկնարկել է Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին նվիրված գիտաժողովը (լուսանկար)
21921.10.2026, 22:30
