«Որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը». Կայա Կալաս
![]() Դժվար է կանխատեսել Իրանում զանգվածային բողոքի ցույցերի արդյունքը, բայց Բրյուսելը կշարունակի աջակցել երկրի քաղաքացիական հասարակությանը, Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ Նրա ելույթի ձայնագրությունը հրապարակվել է ԵՄ Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության կայքում։ Կալասին հարցրել են, թե արդյոք նա համաձայն է Գերմանիայի կանցլերի այն գնահատականի հետ, որ Թեհրանում ռեժիմի անկումը կարող է լինել մի քանի օր կամ շաբաթ հետո։ «Ոչ ոք չգիտի, թե ինչ կբերեն առաջիկա օրերն ու շաբաթները»,- պատասխանել է Կալասը։ Նա որպես օրինակ՝ բերել է Սիրիայում Բաշար ալ-Ասադի ռեժիմի անկումը, որը բոլորին անակնկալի է բերել։ «Շատ հաճախ նման ռեժիմները շատ, շատ դիմացկուն են։ Ճշմարտությունն այն է, որ մենք չգիտենք։ Մենք շարունակում ենք աջակցել քաղաքացիական հասարակությանը և նոր պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ, ովքեր բռնություն են կիրառում խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- շարունակել է Կալասը։ «Բայց, վերջին հաշվով, որոշումները պետք է կայացնի Իրանի ժողովուրդը»,- եզրափակել է նա։ |

«Ինչո՞ւ եք մարդկանց քաղաքական հայացքների համար դատում․ վաղը նույնը կարող է տեղի ունենալ ձեզ հետ»․ Արսեն Նիկողոսյան (տեսանյութ)
4515:24
Արթուր Սուքոյանը դատի է տվել ԱԺ աշխատակազմին
7614:42
«Բաքուն իրեն տարածաշրջանի «смотрящий»-ի տեղն է դրե՞լ»․ Տաթևիկ Հայրապետյան
7714:18
«ՀԱՊԿ-ի դեմ Հայաստանի պնդումները անհիմն են և փորձ են՝ Ղարաբաղի պատասխանատվությունը տեղափոխել Ռուսաստանի վրա». Մատվիենկո
10913:54
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում մեկ շաբաթով համար է վարձել պետբյուջեի հաշվին
8713:42
««Էլիտար» կյանքի «բարդությունները․ ռաժոկ չկա, տանջվելով ենք հագնելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8113:30
