Երևանում 19-ամյա տղան դանակահարել է 16-ամյա երկու անչափահասի
![]() Հունվարի 4-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Հին Երևանցու փողոցի 2 հասցեում վիճաբանության ժամանակ այլ անձանց կողմից դանակահարվելու հետևանքով շտապօգնության խումբը 2 անաչափահասի Է տեղափոխել «Ուիգմոր կլինիկ» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու, իսկ ոստիկանները պարզել են, որ վիրավորները Երևանի բնակիչներ 16-ամյա Ա․ Պ․-ն է՝ «ծոծրակի վնասվածք, 1 որովայնի, 2 մեջքի» ախտորոշմամբ և 16-ամյա Գ․ Գ․-ն՝ «մեջքի վնասվածք 1 տեղից» ախտորոշումամբ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ Ա․Պ․-ին և Գ․Գ․-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել Երևանի բնակիչ 19-ամյա Ավետիս Բ․-ն և ձեռնարկվում են միջոցառումներ նրան և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։ |

Սոչիի ափերի մոտ նավթատար է հրդեհվել (լուսանկար)
183Երեկ, 22:06
Վանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ, որը տեղում մահացել է
160Երեկ, 22:00
Նեպալի իշխանություններն ավարտում են որոնողափրկարարական աշխատանքները. 5300 մարդ անհայտ կորած է
276Երեկ, 21:25
Ստամբուլում 15-ամյա աղջիկը դանակով հարձակվել է աշակերտների վրա (տեսանյութ)
206Երեկ, 14:24
Կոնգո գետում երկու նավերի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել
266Երեկ, 13:36
Հարազատների պնդմամբ՝ ուսուցչուհին ծեծել է 2-րդ դասարանի աշակերտուհուն (տեսանյութ)
140Երեկ, 13:18
