Իրանում բարձրաստիճան ոստիկան է սպանվել
632
Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ., 00:26
![]() Իրանի հարավ-արևելքում գտնվող Սիստան և Բելուջիստան նահանգում բարձրաստիճան ոստիկան է սպանվել, հաղորդում են իրանական լրատվամիջոցները։ Սպան մահացել է վաղ առավոտյան՝ «անհայտ զինված անձանց» կողմից կրակոցից հետո։ Մահացածը նույնականացվել է՝ որպես Մահմուդ Հաքիքաթ։ Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ նրա մեքենայի վրա կրակ են բացել անջատողական զինված խմբավորման անդամները։ Մի քանի հրապարակումներում նշվում է, որ նա քաղաքի փոխոստիկանապետն էր՝ լեյտենանտի կոչումով։ Սպանության հանգամանքները չեն բացահայտվել։ Սոցիալական ցանցերում հարձակման պատասխանատվությունը հետագայում ստանձնել է «Ժողովրդական դիմադրության ճակատը», որը ներառում է «Ջեյշ ալ-Ադլ»-ը և այլ բելուջիական կիսառազմական խմբավորումներ։ |

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
7512:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
11411:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14000:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
372Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
164Երեկ, 19:00
