Երևան`   -15 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.

Նավասարդ Կճոյանը թեմի փակ խմբում հակաեկեղեցական ցուցումներ է տարածում

116
Երկուշաբթի, 05 հունվարի, 2026 թ., 18:00
Նավասարդ Կճոյանը թեմի փակ խմբում հակաեկեղեցական ցուցումներ է տարածում

168-ը գրում է. «Նիկոլ Փաշինյանի հանցակից Նավասարդ Կճոյանը Արարատյան Հայրապետական թեմի քահանաների փակ խմբում պարտադրում է թեմի բոլոր եկեղեցիներում այսօրվա Ճրագալույցի Սուրբ Պատարագին կարդալ իր ուղերձ-քարոզը, իսկ վաղը՝ Սուրբծննդյան Բուն Պատարագին Վեհափառ Հայրապետի Սուրբծննդյան ուղերձի փոխարեն այլ քարոզներ ներկայացնել։
Ըստ կարգի՝ այսօրվա Ճրագալույցի Պատարագին հոգևորականներն իրենց քարոզն են կարդում, մինչդեռ վաղը՝ Սուրբծննդյան Պատարագին Հայոց բոլոր եկեղեցիներում կարդացվում է Ամենայն Հայոց Հայրապետի ուղերձը։

Սակայն պարզվում է՝ Նավասարդ Կճոյանը թեմի փակ խմբում հակաեկեղեցական ցուցումներ է տարածում։
Մեր ձեռքի տակ է հայտնվել Viber հավելվածում Արարատյան Հայրապետական թեմի փակ խմբում տարածված հրահանգը, որով Նավասարդ Կճոյանն իր թեմի քահանաներին պատվիրում էր այսօր կարդալ իր ուղերձը, իսկ վաղը՝ յուրաքանչյուրն իրենը։

«Ուշադրություն, ուշադրություն՝ Հունվարի 5-ի Ճրագալույցի պատարագին պետք է ընթերցվի Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի շնորհավորական ուղերձը (որը ուղարկվում է), իսկ Հունվարի 6-ին պատարագիչ քահանաները թող ունենան պատրաստի քարոզ և ընթերցեն իրենց քարոզը, եթե այլ ցուցումներ չլինեն»,-ասված է տարածված շրջաբերականում»;
Առավել մանրամասն՝ սկզնաղբյուրում: