«Ազգային ժողովրդավարների դաշինք» կուսակցության նախագահ Արշակ Սադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Սուրբ ծննդյան տոնն էլ նա մխտռեց. Իհարկե սովետի ժամանակ պարտադրվող աթեիզմի համառ քարոզը մեզանում էլ է իր խորը արմատները ձգել: Մեզանում էլ. * իհարկե կան աստծո լույսը տեսած խորը հավատացյալներ, * կան իրենց կյանքում հավատը գնահատող, հավատով շարժվող քրիստոնյաներ, *բավական շատ կան մի գուցե ասող, եկեղեցիներում մոմ վառող տատանվողներ, *իհարկե կան նաև համոզված աթեիստներ և շատ ու շատ ցավալի է, * որ կան անհավատներ, որոնք դիտմամբ, միտումնավոր ձևացնում են, որ իրենք խորը հավատով լեցուն Հայ քրիստոնյաներ են: Թե որ դասին է պատկանում կաթողիկոսը և նրա դեմ դուրս եկած եպիսկոպոսները դեռ մի կողմ թողնենք: Գործի բերումով ես վաղուց գիտեմ Նիկոլ Փաշինյանին: Գիտեմ որտեղ ինչ է սովորել: Ում հետ է շփվել: Ինչի համար որտեղ ինչ է խոսել, ինչ է գրել: Գիտեմ որ Աստվածաշունչը գոնե ձևի համար չի էլ թերթել: Եւ որ մեր հավատի, մեր ազգային հոգևոր արժեքների մասին հեղհեղուկ պատկերոցումներ էլ չունի: Եւ նրան ճանաչող շատ շատերի հետ ես էլ եմ ծայրից ծայր համոզված նա նորից ու նորից խաբում է: Նա անհավատ է, նա ձևացնում է: Բայց ես չէի էլ սպասում, որ նա արդեն այն աստիճանի է լկտիացել, այն աստիճանի է հիմարի տեղ դնում, արհամարհում իր «հպարտ» ցեղակիցներին, որ առանց նույնիսկ ցիլոն գլխից, հրապարակայնորեն, որպես խորը հավատացյալ, աղոթքներ կկարդա, իրեն հետևելու կոչեր կանի: Իրոք զզվելի էր դա տեսնելը: Իրոք զզվանքի է միայն արժանի, որ դեռ կան հայեր, որ նրա կողքից են քայլում: Այս աշխարհը մրցակցության աշխարհ է: Ազգապահպանման խնդիրը ամենա ամենա առաջնային խնդիրն է: Դարերի քննությանը դիմացած, ինքնամաքրման մեծ փորձ ու կարողություներ ունցող մեր եկեղեցին, մեր ինքնության, մեր ազգային արժեքների պահպանման բեռը, հաճախ ամբողջությամբ, իր վրա է վերցրել: Այսօր էլ, երբ դրսում բնակվող հայերի քանակը երեք անգամից էլ ավել է դարձել քան հայրենիքում են ապրում Առաքելական մեր սուրբ եկեղեցին է կապող օղակներից հիմնականը: Եւ այն ինչ հիմա, օտարների թելադրնքով անում է Փաշինյանը՝ ոչ միայն զզվանքի է արժանի, այլ ուղակի դավաճանություն է»: