Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«Խուլիգանական վարքագիծը չարորակ ուռուցքի պես տարածվելու է այլ բնակավայրերում»․ Սուրեն Սուրենյանց

148
Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ., 23:48
«Խուլիգանական վարքագիծը չարորակ ուռուցքի պես տարածվելու է այլ բնակավայրերում»․ Սուրեն Սուրենյանց

«Նիկոլ Փաշինյանը, տեսնելով, որ հանրային բավարար աջակցություն չունի, ակնհայտորեն շեշտը դնում է ոչ թե Վեհափառի արագ հեռացման, այլ Եկեղեցու ինստիտուցիոնալ ապամոնտաժման կամ պառակտման վրա»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա դիտարկմամբ՝ հակաեկեղեցական պրոցեսը Փաշինյանն օգտագործելու է նաև քաղաքական մոդերացիայի նպատակով, այսինքն՝ այս պրոցեսը փորձելու է ծառայեցնել նախընտրական արշավի տրամաբանությանը։

«Երեկ տեսանք դրա դրսևորումը․ նա մոբիլիզացիա էր անում, ըստ էության, նախընտրական «զորաշարժ» էր անում, նախընտրական արշավի մեկնարկը տվեց․․․ Փաշինյանը մի քանի պլան ունի․․․ Այո, նա հակաեկեղեցական պայքարում հասարակական աջակցություն չունի, բայց հերիք է ուրախանալ դրանով, տեսանք՝ արդեն 11 բարձրաստիճան հոգևորականի կարողացել է իր «խաչի տակով» անցկացնել։ Երեկ նաև տխուր փաստ տեղի ունեցավ, Փաշինյանի հրահրմամբ, ոստիկանության օժանդակությամբ և ՏԻՄ-ի մի խուժանի գլխավորությամբ խաթարվեց կանոնիկ պատարագի անցկացումը․․․ Չկարծեք՝ Թալինը եզակի դեպք է, այդ խուլիգանական վարքագիծը չարորակ ուռուցքի պես տարածվելու է այլ բնակավայրերում»,- ընդգծեց քաղաքագետը։

«Խուլիգանական վարքագիծը չարորակ ուռուցքի պես տարածվելու է այլ բնակավայրերում»․ Սուրեն Սուրենյանց