«Լավ չե՞ք, արա, բա ասում եք՝ ուր որ գնաս, հետդ կգամ․ 7000 հոգուց 2000-ը մասնակցեց»․ Հովիկ Աղազարյան
![]() ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած տեսանյութին, որտեղ Փաշինյանը և իր թիմակիցները պարում են «Ուր որ գնաս, հետդ կգամ» երգի հնչյունների ներքո, նշեց․ «Այդ երգը եղել է մեր խնջույքների ամենահաճելի պահերից մեկը, ես էլ եմ պարել․ դա խորհրդանշում էր լիդերի նկատմամբ հավատարմություն, վստահություն, որ «մենակ չես, մենք միասին ենք, ուր էլ գնաս, մենք քեզ հետ կգանք»։ Բայց դա երբեք չենք հանրայնացրել․․․ Հիմա Նիկոլը տարածում էր, որպեսզի ցույց տա, որ թիմը կուռ կանգնած է իր կողքին․ տրամադրություն ստեղծելու համար էր դա արվում․․․»։ Աղազարյանն անդրադարձավ նաև Փաշինյանի նախաձեռնությամբ իրականացվող հակաեկեղեցական միջոցառումներին՝ այդ թվում նաև երեկ տեղի ունեցած «ուխտերթին» ու հավաքին։ «7000 հոգի ունեցող թիմից մոտ 2000 հոգի մասնակցեց երեկվա միջոցառմանը՝ վճռական պահին․․․ Լավ չե՞ք, արա, բա ասում եք՝ ուր որ գնաս, հետդ կգամ․․․ Որպես վարչապետ ասում էր, ձգվե՛ք, ու կգա՛ք։ Ու չեկան»,- նշեց նախկին ՔՊ-ականն ու հավելեց, որ դրանով կուսակցականները չեն մերժում Փաշինյանին, բայց նրա հակաեկեղեցական պայքարը ընդունելի չէ իր թիմի մեծամասնության համար։ |

«ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքների փաստաթուղթը պատրաստ է Թրամփի հետ վերջնական համաձայնեցման»․ Զելենսկի
14117:42
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան մինչև 15,000 զինվորական կուղարկեն Ուկրաինա․ #The Times
14217:30
«Թրամփը քանդում է միջազգային կառույցները՝ դիտարկելով, որ դրանք չեն համապատասխանում ԱՄՆ շահերին»․ Արթուր Սաքունց
9917:12
ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատունը կիրառում է նոր համակարգ
10917:09
«Փաշինյանը փորձում է ստեղծել սեփական աղանդապետությունը»․ Արմեն Հովասափյան
10816:48
«Սա երեսպաշտություն ու ցինիզմ է»․ Հակոբ Բադալյան
9616:18
