Երևան`   -3 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«Իրանը քանդվելու դեպքում Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար չի նվազելու, այլ ափդեյթ է արվելու». Ապրես Զոհրաբյան

144
Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ., 22:36
«Իրանը քանդվելու դեպքում Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար չի նվազելու, այլ ափդեյթ է արվելու». Ապրես Զոհրաբյան

Արևելագետ Ապրես Զոհրաբյանը գչում է. «Վերլուծաբաններ կան , որ պնդում են որ «եթե Իրանում ռեժիմը տապալվի Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար կնվազի»: Ինչպես ասում էր դասականը, իյա, իրո՞ք։
1.Սովետը քանդվեց, Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար նվազե՞ց, թե՞ ափդեյթ արվեց։
2.Իրաքը քանդվեց, Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար նվազե՞ց, թե՞ ափդեյթ արվեց։
3.Սիրիան քանդվեց, Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար նվազե՞ց, թե՞ ափդեյթ արվեց։
4 Ուկրաինան քանդվեց, Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար նվազե՞ց, թե՞ ափդեյթ արվեց։
Իրանը քանդվելու դեպքում Թուրքիայի դերը ԱՄՆ-ի համար չի նվազելու, այլ ափդեյթ է արվելու, ինչը չի նշանակելու, որ մեր շահից է բխելու։
Հետո, եթե Իրանը քանդվեց դա ազդելու է Իրանի հետ մոտ 1 միլիարդ տնտեսական շրջանառություն ունեցող Հայաստանի տնտեսության վրա ոչ լավ իմաստով, էլ անվտանգայինը՝ չասեմ։
Քանդվելու դեպքում այսօրվա Սիրիայի պես երկիր է դառնալու, բայց իր դեպքում Հայաստանին սահմանակից։
Այնպես որ, Իրանին բարգավաճում, իսկ Ալի Խամենեին՝ երկար տարիների կյանք»։

Աղբյուրը`   Ապրես Զոհրաբյան