Երևան`   -1 °C
Այսօր`   Ուրբաթ, 09 հունվարի, 2026 թ.

«Մնում է՝ պարոն Կարապետյանը համաձայնի ինձ հետ բանավիճել»․ Վահագն Ալեքսանյան

161
Երեկ, 17:18
«Մնում է՝ պարոն Կարապետյանը համաձայնի ինձ հետ բանավիճել»․ Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ֆակտոր» և «Ազատություն» լրատվականները պատրաստակամություն են հայտնել հյուրընկալելու իմ և Նարեկ Կարապետյանի բանավեճը։
Մնում է՝ պարոն Կարապետյանը համաձայնի իմ ու թիմակիցներիս ՆԿԱՐՆԵՐԻ հետ բանավեճից անձամբ ինձ հետ բանավիճելու անցնելու։
Իհարկե, ընտրությունը իրենն է, կարող է հերթական նկարս տպել ու միայնակ բանավիճել, հաղթել բանավեճում։ Բայց դե արդեն որպես իրական բանավեճից փախած մեկը, որը սակայն երկու րոպեն մեկ պնդում է, որ իրենք ուժեղ են, շատ ուժեղ, անսահման ուժեղ։ Երևի ուժեղությունն ապացուցելու համար հաջորդ անգամ թղթի վրա փիղ կնկարեն ու կճղեն»։