Nestlé-ն հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ վտանգավոր նյութի առկայության պատճառով
![]() Nestlé-ն Ռուսաստանում հետ է կանչել մանկական որոշ կաթնախառնուրդներ՝ թույնի առկայության պատճառով։ Շվեյցարական Nestlé ընկերությունը կամավոր հետ է կանչել որոշ լուծվող կաթի և ֆերմենտացված կաթի կաթնախառնուրդներ Ռուսաստանում։ Այս մասին հաղորդվել է Nestlé Russia կայքում։ Հետկանչը կատարվել է որպես նախազգուշական միջոց՝ «արտաքին մատակարարից ստացված հումքում (արախիդոնաթթու) թույնի առկայության բացահայտված պոտենցիալ ռիսկի պատճառով»։ Չնայած այս բաղադրիչի նվազագույն պարունակությանը, ընկերությունը որոշել է կամավոր վերադարձնել կաթնախառնուրդները։ Արախիդոնաթթուն կրծքի կաթում պարունակվող բազմաչհագեցած օմեգա-6 ճարպաթթու է։ Nestlé-ն այն ավելացնում է իր կաթնախառնուրդներին՝ դրանց կազմը բարելավելու և նորածինների լիարժեք սնունդն ապահովելու համար։ Ցերեուլիդը Bacillus cereus բակտերիայի որոշակի շտամների կողմից արտադրվող թույն է։ Այն ջերմակայուն է և կարող է սրտխառնոց և փսխում առաջացնել։ Reuters-ը հաղորդում է, որ ընկերությունը կաթնախառնուրդը հետ է կանչում ոչ միայն Ռուսաստանից, այլև Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից և այլ երկրներից։ Nestlé-ի խոսնակը հայտարարել է, որ մինչ օրս հիվանդության դեպքեր չեն եղել։ |

«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
15400:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
19009.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
20109.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
20406.11.2026, 01:06
«8,785 ՄԱՀ. իսկ ո՞վ գնահատեց COVID-19-ի դեմ Հայաստանի պայքարի արդյունավետությունը». Անուշ Պողոսյան
18505.11.2026, 01:06
Ծերության հոտը գոյություն ունի. գիտնականները բացատրել են, թե ինչու է այն առաջանում և ինչպես խուսափել
45804.11.2026, 23:31
