«ԱՄՆ-ն ունի առավելագույն ազդեցության լծակներ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունների նկատմամբ». Սպիտակ տուն
![]() ԱՄՆ-i վարչակազմը սերտ կապի մեջ է Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունների հետ և ունի առավելագույն ազդեցության լծակներ նրանց նկատմամբ, հունվարի 7-ին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Ակնհայտ է, որ այս պահին մենք ունենք առավելագույն ազդեցության լծակներ Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունների նկատմամբ: Նախագահը լիովին իրականացնում է իր արտաքին քաղաքականության օրակարգը՝ ուժի միջոցով խաղաղություն, ուստի մենք շարունակում ենք սերտորեն համակարգել մեր գործողությունները ժամանակավոր իշխանությունների հետ, և նրանց որոշումները կշարունակեն ուղղորդվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից», - ասել է Լիվիտը ճեպազրույցի ժամանակ։ Լիվիտը նաև նշել է, որ Կարակասի վերաբերյալ ԱՄՆ-ի հետագա գործողությունները մեծապես կախված կլինեն Վենեսուելայի ժամանակավոր իշխանությունների որոշումներից։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
