Երևան`   -3 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 07 հունվարի, 2026 թ.

«Առաջին Հանրապետության տոտալ պարտությունների պատճառներից մեկը». Արգիշտի Կիվիրյան

119
Երեկ, 00:42
«Առաջին Հանրապետության տոտալ պարտությունների պատճառներից մեկը». Արգիշտի Կիվիրյան

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ցարական Ռուսաստանի վերջին շրջանում ամենահարուստ 30 ընտանիքներից 4-ը հայեր էին՝ Աբամելիք-Լազարեւները՝ 45 միլիոն կապիտալով, Ղուկասովները՝ 15 միլիոն կապիտալով, Լիանոզովը՝ 10 միլիոն կապիտալով, եւ Մանթաշովները՝ 10 միլիոն կապիտալով։ Ընդ որում, այդ միլիոններն արտահայտված էին հստակ ոսկով, ոչ թե թղթով։ Բայց երբ ստեղծվեց Առաջին հանրապետությունը, բանակի ձեւավորման համար, գումար չկար։ Շատ քչերը գիտեն, որ Առաջին Հանրապետության զինվորները երբեք ռոճիկ չեն ստացել, ապրել են տեղի ոչ հայկական բնակավայրերի թալանով։ Պարզ ա, որ այդ պարագայում այդ մարդկանցից արդյունք պահանջելը անիմաստ էր։ Այ այստեղ նաեւ փնտրեք Առաջին Հանրապետության տոտալ պարտությունների պատճառները։ Հետո էլ, թե բա՝ մեր մեծահարուստները, ազգային կապիտալ, ֆլան-ֆստան»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան