Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Իրավիճակը ոչ միայն լարված է, այլև պայթյունավտանգ»․ Արա Պողոսյան

122
Երեկ, 14:54
«Իրավիճակը ոչ միայն լարված է, այլև պայթյունավտանգ»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աշրաֆիե և Շեյխմաքսուդ շրջանների բնակիչների մի մասը լքում է բնակավայրերը, որոնք գտնվում են կառավարական ուժերի հսկողության ներքո։
Տեղեկություններ կան, որ նրանց մի մասը կտեղավորվի Հալեպի հայկական թաղամասերում։
Իրավիճակը ոչ միայն լարված է, այլև պայթյունավտանգ։ Թուրքիան դեռևս նախորդ տարի էր վերջնագիր ներկայացրել Սիրիայի Դեմոկրատական ուժերին (SDF), իսկ այժմ ենթադրաբար Թուրքիան ցանկանում է նախ Հալեպը ամբողջովին մաքրել քրդական ինքնուրույն ներկայությունից, իսկ հետո անցնել արդեն բուն քրդական վերահսկողության տարածքներին»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան