«Ալիևը Հայաստանի դեմ է պատերազմում, Փաշինյանը` Հայ Առաքելական եկեղեցու»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Թրամփի ճանապարհը Զանգեզուրի միջանցքն է, Հայաստանի համար ինքնասպանություն կլինի Ադրբեջանին միջանցք չտրամադրելը։ Իր խոսքերով՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացած Նիկոլ Փաշինյանը չարձագանքեց Ալիևի այս սպառնալիքին։ Նիկոլ Փաշինյանը փոխանակ Հայաստանի պաշտպանունակությունն ավելացնի, կրճատել է ռազմական ծախսերը, պարտադիր զինծառայության ժամկետը, այսինքն՝ բանակի թվաքանակը, չեղած խաղաղության քարոզչությամբ թմրեցնում է հայության զգոնությունը, փորձում է աշխարհասփյուռ Հայ առաքելական եկեղեցին դարձնել հայաստանյան կառույց, որը ենթակա է իրեն։ Նախկինում «Կյանքի խոսք» կրոնական հոսանքի քարոզիչներից մեկի գրառումները ֆեյսբուքյան իր էջում կիսվող Փաշինյանը ներկայանում է որպես Հայ առաքելական եկեղեցու հավատարիմ հետևորդ, նա եկեղեցին բարենորոգելու պատրվակով համախմբել է ամենավարկաբեկված արքեպիսկոպոսներին։ Փաշինյանը եկեղեցին բարեփոխելու իրավական և բարոյական հիմքեր չունի։ Նա մշտապես ուզում է քաղաքական և լրատվական օրակարգ թելադրել, սակայն Հայ Առաքելական եկեղեցու դեմ պայքարով, վարչական ռեսուրս ներգրավելով՝ կեղծ պատարագներով, ուխտերթով ավելի է քչացնում իրեն ընտրողների քանակը։ Գնալով նա ավելի է կտրվում իրականությունից, իսկ դրա վերջն իշխանազրկվելն է»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

«Ադրբեջանական էժան բենզինն Ալիևի կողմից բաժանվող ընտրակաշառք է հայաստանցիներին»․ Ոսկան Սարգսյան
4419:54
Սլովակիան Ուկրաինային կտրամադրի բացառապես մարդասիրական օգնություն
9319:30
Բախումներ Սիրիայում. կողմերը հաղորդում են զոհերի մասին (տեսանյութ)
8319:16
Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է հիվանդանոց
6418:48
«Ինչպե՞ս հաղթահարել ձմեռային մելամաղձությունը». Արմեն Մուրադյան
8418:30
«Մարդ չբերելը՝ զգուշացում հետևանքներով, չգալը՝ դավաճանություն»․ Տաթևիկ Վիրաբյան
10717:42
