Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Տասնյակ հազարավոր երիտասարդներ, ում տարիքն անցել է 30-ը, չեն ամուսնանում»․ Ոսկան Սարգսյան

113
Երեկ, 17:18
«Տասնյակ հազարավոր երիտասարդներ, ում տարիքն անցել է 30-ը, չեն ամուսնանում»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Տասնյակ հազարավոր երիտասարդներ չեն ամուսնանում.
Հայաստանում տասնյակ հազարավոր երիտասարդներ, ում տարիքն անցել է 30-ը, ամուսնացած չեն ոչ միայն այն պատճառով, որ իրենց կյանքի ընկեր չեն կարողանում գտնել, այլ նաև այն պատճառով, որ չեն հավատում խաղաղության դարաշրջանի բացմանը, Հայաստան երկրի ապագային, ՔՊ կուսակցության «Ապագա կա» կարգախոսին։ Խառը ժամանակներում չամուսնացածի միայնակ գլուխը պահելն ավելի դյուրին է։ Մյուս կողմից էլ սոցիալական, ֆինանսական խնդիրները պատճառ են դառնում ամուսնալուծությունների։ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգը հեղեղված է ամուսնալուծություններին առնչվող քաղաքացիական հայցերով»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան