Երևան`   -11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզի» հնարավոր «շտրիխը»․ Հակոբ Բադալյան

161
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 20:48
«Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզի» հնարավոր «շտրիխը»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը այսօր իր կազմակերպած ուխտերթի «ծրագրում» փաստացի ներառել էր Երեւանի Աբովյան ու Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում գտնվող Սուրբ Աննա եկեղեցու դիմացի տարածքը:

Սա կարծում եմ առնվազն արժանի է ուշադրության: Եվ բանը լոկ այն չէ, որ Փաշինյանը կարոող էր այդ հանգամանքը ներառել «սիմվոլիզմից» ելնելով՝ երթի ժամանակ իրեն ուղեկցող տիկնոջը՝ Աննա Հակոբյանին հաճելի զգացողություն փոխանցելու համար: Ֆորմալ առումով իհարկե Նիկոլ Փաշինյանը երթը ձեւակերպել է դեպի Սուրբ Աստվածածին կաթողիկե եկեղեցի, որը այդ բակում է:

Սակայն, Սուրբ Աննա եկեղեցու հարեւանությամբ է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսի երեւանյան նստավայրը: Հետեւաբար, առնվազն կարող է հարց առաջանալ, թե արդյո՞ք այդ նստավայրի առնչությամբ Նիկոլ Փաշինյանի «ճանապարհային քարտեզում» կարող են լինել ինչ որ «շտրիխներ»»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան