Երևան`   -11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Ինքնահաստատվում են պաշտոնի հաշվին ու հասկանում են իրենց թշվառ դերը»․ Րաֆֆի Ասլանյան

177
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 22:42
«Ինքնահաստատվում են պաշտոնի հաշվին ու հասկանում են իրենց թշվառ դերը»․ Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պետական ծառայության տարիներին երբեք ինձ թույլ չեմ տվել ընդհուպ ամենահարազատ մարդկանց քաղաքական իրավունքների դրսևորման վրա որևէ ազդեցություն ունենալ, աշխատանքային կոլեկտիվներում երբևէ չեմ քննարկել որևէ մեկի քաղաքական հայացքները, նույնիսկ մտքովս չի անցել։ Երջանկահիշատակ մայրս ամեն համապետական ընտրությունից առաջ ինձ հարցնում էր՝ բալես, հո քվեախցիկներում կամերաներ չկա՞ն դրված։ Ասում էի՝ մամ ջան, դու հանգիստ եղիր, ում օգտին ուզում ես քվեարկիր, դու գիտես, որ ես ոչ մի խնդիր չունեմ։ Ասեմ, թե ինչու էր այդպես. որովհետև ես ու ընտանիքս պաշտոնից որևէ կախում, նյութական կամ այլ տեսակի ակնկալիք չենք ունեցել, պաշտոնը որպես հարատև երևույթ չենք ընկալել: Մինչդեռ ներկայիս բազմաթիվ պաշտոնյաներ, այդ թվում՝ զարմանալիորեն իրավապահ կառույցներից, ոչ միայն իրենք են մասնակցում, այլ նույնիսկ հարազատներին են ուղղորդում հակաեկեղեցական կառավարական միջոցառումների գնալ, էլ չասեմ այլ քաղաքական գործընթացների, հավաքների մասնակցության մասին, այդպիսով իրենց պաշտոնեական դիրքին հակասող՝ քաղաքական վարքագիծ են դրսևորում։ Ամեն ինչ շատ պարզ է, նման պաշտոնատար անձինք պաշտոնից դուրս իրենց չեն պատկերացնում, նրանք նյութապես, ֆիզիկապես ու հոգեպես գոյություն ունեն միայն իշխանական աթոռին նստած, ինքնահաստատվում են բացառապես պաշտոնի հաշվին ու շատ լավ հասկանում են այսօր զբաղեցրած պաշտոնի հետ անհամատեղելի իրենց մտավոր ծավալն ու կենսագրությունը, ինչպես նաև՝ անպաշտոն քաղաքացիական կյանքում իրենց թշվառ դերն ու նշանակությունը»։

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան