Երևան`   -9 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման պատասխանատվությունը կրում են համատիրությունները»․ Երևանի քաղաքապետարան

176
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 20:36
«Շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման պատասխանատվությունը կրում են համատիրությունները»․ Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, որում նշված է․ «Երևանի ավագանու սահմանած պարտադիր կարգի համաձայն՝ անշարժ գույք շահագործող տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը։
Պարտավորությունը ներառում է ոչ միայն տեղացած ձյան ամենօրյա մաքրումը, այլև տեղումների դադարից հետո մայթերի ասֆալտբետոնե և սալիկապատ հատվածների ամբողջական մաքրումը ձյան և սառույցի կուտակումներից։
Վարչական շրջանները շարունակում են տնտեսվարողների ծանուցման գործընթացը՝ սահմանված կարգի պահպանումն ապահովելու նպատակով։
Կարգը չպահպանելու դեպքում կիրառվելու են վարչական պատասխանատվության միջոցներ։
Միաժամանակ հիշեցնում ենք, որ բազմաբնակարան շենքերի մուտքերի և հարակից տարածքների մաքրման պատասխանատվությունը կրում են համատիրությունները, որոնց համայնքը աջակցում է անհրաժեշտ մաքրման միջոցներով»։