Երևան`   -11 °C
Այսօր`   Հինգշաբթի, 08 հունվարի, 2026 թ.

«Վարչապետի այսօրվա ելույթը կապ չունի հոգևորի հետ. բացառապես քաղաքական տեքստ է». Թաթուլ Հակոբյան

144
Երեքշաբթի, 06 հունվարի, 2026 թ., 21:00
«Վարչապետի այսօրվա ելույթը կապ չունի հոգևորի հետ. բացառապես քաղաքական տեքստ է». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առաջնորդների հրապարակային ելույթները պետք է դիտարկել պատմության ընթացքի մեջ: Այսօրվա հնչած տեքստի կարևոր կամ անկարևոր, խորքային կամ դատարկ, պետականամետ կամ արկածախնդիր լինելը ավելի լավ երևում է ամիսներ ու տարիներ անց:
Վարչապետ Փաշինյանի այսօրվա ելույթը, այդ թվում Հիսուս Քրիստոսին մենակ թողնելու էպիկ պահը, ավելի օգտակար է լինելու լսել ամիսներ ու տարիներ անց: Քանի որ դա բացառապես քաղաքական և ներքաղաքական տեքստ է և կապ չունի հոգևորի կամ աստվածաբանության հետ, ամիսներ կամ տարիներ անց այն կարող է անգամ զվարճալի հնչել՝ պայմանավորված օրվա ներքաղաքական վիճակի և պարոն Փաշինյանի ապագա կարգավիճակի հետ:
Որպես օրինակ բերեմ վարչապետ Փաշինյանի մի քանի տեքստի օրինակներ, և եթե ժամանակ ու ցանկություն ունեք, լսեք/կարդացեք դրանք և ընկալեք այսօրվա իրավիճակի պայմաններում: Այսօր 2026 թվականի հունվարի 6-ն է՝ Հայաստանի օրացույցի ամենահոգևոր օրերից մեկը:
Ա/ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Ստեփանակերտում՝ Համահայկական խաղերի բացման ժամանակ, 2019 թվականի օգոստոսի 5-ին:
Բ/ վարչապետ Փաշինյանի Մյունխենյան սկզբունքները՝ գրված 2020 թվականի փետրվարի 15-ին:
Այդպես է պատմությունը:
Կան ելույթներ, որ հնչելու պահին դատապարտվում են, բայց տարիներ անց ընկալվում որպես իմաստության տեքստեր:
Կան ելույթներ, որ հնչելու պահին արժանանում են տասնյակ հազարների ծափերին, բայց տարիներ անց ընկալվում են աղետի նախերգանք»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան