«Հալեպում իրավիճակը սրվել է․ հրետակոծություն՝ հայաբնակ թաղամասերի հարևանությամբ»․ Մարիա Գաբրիելյան
![]() Հալեպում իրավիճակը կտրուկ սրվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է Սիրիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Մարիա Գաբրիելյանը։ Նրա փոխանցմամբ՝ քաղաքը երեկվանից հանդարտ չէ. քրդական ուժերի և իշխանությունների միջև ընթացող վերջին բանակցություններն, ըստ էության, արդյունք չգրանցեցին եւ քրդական կողմը դիմել է ռազմական գործողությունների։ Գաբրիելյանի խոսքով՝ այս պահին քաղաքում շարունակվում են ինտենսիվ կրակոցները, կիրառվում են հրաձգային զենքեր և հրետանի։ Նա ընդգծում է, որ քրդական երկու շրջաններ անմիջապես հարակից են հայաբնակ թաղամասերին, ինչի պատճառով ռազմական գործողությունները զգալիորեն ազդում են նաև հայկական համայնքի վրա։ «Կեսօրից հետո արդեն նահանգապետի կողմից հայտարարվել է, որ փակ կմնան դպրոցներն ու պետական հաստատությունները և կարգադրվել է հնարավորինս հեռու մնալ քրդական թաղամասից, տանից դուրս գալն արգելված չէ, սակայն, խորհուրդ է տրվում զգույշ լինել»,- հայտնել է Մարիա Գաբրիելյանը: |

«Ինձ թվում է՝ դուք ավելի շատ ուզում եք վեհափառ լինել, քան վարչապետ մնալ». Արման Թաթոյան (տեսանյութ)
6613:12
Զելենսկին ժամանել է Կիպրոս (տեսանյութ)
10212:30
Մակրոնը հայտնել է Պուտինի հետ հնարավոր զրույցի մասին
14511:25
«Ռուբիոն Քոնգրեսին տեղեկացրել է, որ Վաշինգթոնը մտադիր է գնել Գրենլանդիան»․ #WSJ
13111:17
«Ուկրաինան ստիպված կլինի փոխզիջումների գնալ»․ Մերց
13609:41
«Նման կոչը վտանգավոր նախադեպ է»․ Սուրեն Սուրենյանց
12009:06
