ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելային
![]() ԱՄՆ-ն ավիահարվածներ է հասցրել Վենեսուելային։ Կարակասում պայթյուններ են լսվել, և մայրաքաղաքի վրա գործում են հակաօդային պաշտպանության միջոցներ։ Reuters-ը հաղորդում է, որ Թրամփը պաշտոնապես չի հայտարարել հատուկ գործողության մեկնարկի մասին։ Տեղացիների խոսքով՝ հարվածները հասցվել են քաղաքի հարավային հատվածին՝ Ֆորտ Տիունա թաղամասին և Գեներալիսիմո Ֆրանցիսկո դե Միրանդայի ռազմաօդային բազային։ Նախնական հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Կարակասում հարձակման է ենթարկվել առնվազն տասը թիրախ։ Հարված է հասցվել նաև երկրի հյուսիսում գտնվող Վարգաս նահանգի Լա Գուայրա ռազմածովային բազային։ Ամերիկյան գրոհային ուղղաթիռներ են նկատվել: Վենեսուելայի ռազմաօդային ուժերը բարձրացրել են Սու-30ՄԿՎ կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում են նաև Չինուկ ուղղաթիռներ: |

Գեղարքունիքի գյուղերից մեկում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, թունավորվել են շմոլ գազից, տեղափոխվել հիվանդանոց
7512:18
Եղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել. մեկ հոգի մարմնական վնասվածքներ է ստացել
11411:36
Բեռնատարը Գործարանային մետրոյի մոտ բախվել է կամրջի բետոնե ծածկին, կոնտեյներն ընկել է
14000:30
Բանակցություններին զուգահեռ Ուկրաինան զանգվածային հարձակումներ է իրագործել Ռուսաստանի խորքում
169Երեկ, 22:48
Վաշինգթոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը հանկարծամահ է եղել
372Երեկ, 20:25
Արցախի Կարմիր Շուկա գյուղի մոտ ադրբեջանցի տրակտորիստը պայթել է ականի վրա
164Երեկ, 19:00
