Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում Նռնօրհնեքի կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և կարգալույծ նախկին հոգևորականի կողմից
![]() ՀԱՍԵ Արագածոտնի թեմը հայտնում է․ «Դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում հոգևորականների կողմից կատարվելիք «Նռնօրհնեքի» կարգը խոչընդոտվել է Թալինի համայնքապետի և տեղի կարգալույծ եղած նախկին հոգեւորականի՝ Արամայիս Թախմազյանի կողմից։ Այս մասին ասված է Արագածոտնի թեմի տարածած հայտարարության մեջ։ «Համայնքապետի հետ զրույցից հետո հոգեւորականները և հավատավոր ողջ ժողովուրդը անախորժություններից և բախումներից խուսափելու համար դուրս են եկել Եկեղեցուց։ Որից հետո, եկեղեցում համայնքապետի և կարգալույծ անձի ներկայությամբ «արարողություն» է կատարվել: Նրանց կողմից եկեղեցին լքելուց հետո միայն թեմի հոգեւորականները հավատացյալ ժողովրդի հետ միասին ամանորյա աղոթք են արել և «Նռնօրհնեքի» կարգ են կատարել։ Արագածոտնի թեմն իր մտահոգությունն է հայտնում վերոնշյալ անախորժ պատմության և համայնքապետի հակականոնական պնդումների կապակցությամբ և հիշեցնում է Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին ու նրա կողմնակիցներին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինական գործունեությունը կամ կրոնական ծեսի կատարումը խոչընդոտելը հանդիսանում է քրեական հանցագործություն: Եվ ամենակարեւորը. Հայ Եկեղեցում խաչքավոր կարող է լինել նա, ով ամբողջությամբ ընդունում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կարգուկանոնը, սրբազան ավանդությունը և վերջինիս անբաժանելի մաս կազմող նվիրապետությունը: Արագածոտնի թեմը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ նախաձեռնությունների ազդեցությանը։ Եկեղեցի ուղղվելիք ձեր քայլերը, սիրելի ժողովուրդ, թող դրսևորումը լինեն միմիայն աղոթքի, համերաշխության ու միասնականության։ Սուրբ Եկեղեցու անսասանությունը ձեր հավատարմությունն է առ հայրենին և առ մեր Սուրբ Եկեղեցին։ Տերը օգնական հայոց ազգին»։
Աղբյուրը` Արագածոտնի թեմ |

Սպասվում է ձյուն, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն (լուսանկար)
6607:42
«Ամեն ինչ հնարավոր է՝ Գիտելիքով և Առաքինությամբ». Տարոն Սիմոնյան
10003:06
«Մաղթում եմ, որ 2026 թվականը լինի իշխանափոխության տարի». Ոսկան Սարգսյան
13702:18
«Այս տարի պիտի լինենք մաքսիմալ հոգատար, հյուրընկալ, իր հողը սիրող». Վարդան Ղուկասյանի ամանորյա ուղերձը բանտից (տեսանյութ)
14201:18
Financial Times-ը հրապարակել է 2026 թվականի կանխատեսումները
18801:13
«Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է». Նիկոլ Փաշինյան
12300:36
