Երևան`   -2 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.

«Հանրապետության հրապարակը` «խաղաղության» գլխավոր խաչմերո՞ւկ». Կարեն Հեքիմյան

61
Այսօր, 15:00
«Հանրապետության հրապարակը` «խաղաղության» գլխավոր խաչմերո՞ւկ». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հանրապետության հրապարակը՝ «խաղաղության» գլխավոր խաչմերու՞կ:
Փաշինյան Նիկոլի տեղեկություններով, «Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել են շուրջ 21 հազար մարդ»:
Դեմ չեմ: Միգուցե շատ ավելի մարդ է եղել հրապարակում: Խնդիրն այն է, թե ովքեր այդ մարդիկ:
Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորել են հնդիկներն ու պարսիկները: Շուրջ 1 ժամ հրապարակում էի: Հայաստանցի՝ ազգությամբ առերևույթ հայ, չտեսա:
Չէ, դեմ չեմ: Թող հնդիկներն ու պարսիկները լինեն հրապարակում: Սակայն, դա որպես նվաճում ներկայացնելը տեղին չէ: Դա նվաճում չէ: Ավելին՝ Հանրապետության հրապարակում Ամանորին բացառապես օտարազգիների ներկայությունը միանգամայն բացասական է բնութագրում պետության իմիջը: Թեպետ, զարմանալու բան չկա: Միգուցե հող է նախապատրաստվում, որպեսզի տեսանելի ապագայում Հանրապետության հրապարակում Ամանորը դիմավորեն շուրջ 300000 ադրբեջանցինե՞ր: Մանավանդ, որ, ըստ Փաշինյան Նիկոլի, «հետագայում նման միջոցառումների կազմակերպումը պետք է լինի մեր օրակարգում»»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան