Երևան`   -1 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.

«ՀԷՑ-ի ծանրաբեռնվածության հետևանքով հնարավոր վթարները վերացնելու փոխարեն անջատում են մարդկանց լույսը». Նաիրի Հոխիկյան

64
Այսօր, 11:30
«ՀԷՑ-ի ծանրաբեռնվածության հետևանքով հնարավոր վթարները վերացնելու փոխարեն անջատում են մարդկանց լույսը». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանից ավելի քան 1000կմ հեռավորության վրա՝ Ամանորի գիշերը, երբ իրանահայության հետ նշում ենք 2026-ի տարեմուտը և մեր հայրենիքին մաղթում միասնականություն ու հզորացում, ցավով իմանում ենք, որ Հայաստանի բազմաթիվ վայրերում հոսանքի համատարած անջատումներ են, մարդիկ նոր տարին դիմավորել են խավարի ու ցրտի մեջ։
Իմ հայրական տունը ևս մթության մեջ էր Ամանորի շեմին, և տոնը ինձ համար խամրում է։
Հունվարի 1-ի առավոտյան կարդում ենք ՀԷՑ-ը խլած Նիկոլ Փաշինյանի կառավարության բացատրությունը, թե ծանրաբեռնվածության պատճառով իրենք անջատումներ են արել, հարյուր հազարավոր մարդկանց թողել խավարի մեջ, որ էլցանցը դիմանա։
Սա հերթական անգամ հաստատում է այս կառավարության դիվային մտածողությունը այն մասին, որ խնդիրը լուծելու փոխարեն պետք է ազատվել խնդրից։
Նախորդ դարասկզբին ցեղասպանության ժամանակ այդպես անում էին թուրքերը՝ «չկա հայ, չկա հայկական հարց» մտքով։
Հիմա թուրքերի գաղափարով Նիկոլն է։
Արցախի հակամարտությունը լուծելու փոխարեն հանձնեցին Արցախը։
Ցեղասպանության միջազգային ճանաչման ու Թուրքիայից հատուցում ստանալու փոխարեն հրաժարվեցին ցեղասպանությունից։
Սյունիքի Գորիս-Կապան ճանապարհի անվտանգությունը ապահովելու փոխարեն հանձնեցին այդ ճանապարհը։
Առաջնագծի մի շարք դժվար վայրերը ամրացնելու փոխարեն հանձնեցին այդ վայրերը։ Օրերս ևս մեկն են հանձնել, որի մասին կհայտնեն ավելի ուշ, հետին թվով, թե ձյունոտ էր, իմաստ չկար պահելու։
Մեղրիի անվտանգությունը ուժեղացնելու փոխարեն հանձնում են ճանապարհը։
ՀԷՑ-ի ծանրաբեռնվածության հետևանքով հնարավոր վթարները վերացնելու փոխարեն անջատում են մարդկանց լույսը։
Այս մարդիկ ունակ չեն խնդիր լուծելու, քանի որ իրենք տեղով խնդիր են, չկայացած ու չհասունացած, որոնք ամբողջ կյանքում ապրել են հաջողակներին նախանձելով և չարախոսելով։ Այս մարդիկ քանդեցին տարիների կառուցած ՀԷՑ-ը, որպեսզի Հայաստանում չլինի իրենցից ավելի ուժեղ կամ հաջողակ մեկը։
Նիկոլ Փաշինյանը խավարի ու չարիքի իշխանություն է, որը պիտի ցրենք, որ լույս լինի։
Թող լույս լինի մեր երկրում բառի ուղիղ և փոխաբերական իմաստով, ու ազգովի ձգտենք, որ 2026-ը լինի արժանապատվության, հաղթանակի ու լուսավոր ձեռքբերումների տարի»:

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան