Երևան`   -4 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.

«Ամեն ինչ հնարավոր է՝ Գիտելիքով և Առաքինությամբ». Տարոն Սիմոնյան

81
Այսօր, 03:06
«Ամեն ինչ հնարավոր է՝ Գիտելիքով և Առաքինությամբ». Տարոն Սիմոնյան

ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ երբ այս Նոր տարին մենք մեկ քայլով ավելի ԱՌԱՔԻՆԻ դառնանք, ասել է թե՝
․ իմաստությամբ մեր հոգին Վեհ դարձնենք,
․ բարությամբ մեր միտքն Ազնիվ դարձնենք,
․ համոզմունքով մեր գործը Նվիրական դարձնենք,
․ և այս ամենի համար մեր ոգին Քաջությամբ սնենք,
մեր կյանքի իմաստն ամբողջական կդառնա. ընտանիքն՝ ամուր, ընկերությունը՝ միասնական, հայրենիքն ու պետությունը՝ զորեղ ու հաղթական...
Եվ ոչինչ, որ այդ ընթացքում կալանավորվենք ու հալածվենք, հարվածներ ընդունենք ու մի պահ դանդաղենք:
Կարևորն այն է, որ չենք զիջի մեր արժանապատվությունն ու ճշմարտությունը, չենք կանգնի կամ հետքայլ անի մեր հավատքից ու համոզմունքներից:
Եվ միայն այսպես՝ քայլ առ քայլ, կմոտենանք Առաքինի անհատի, Առաջադեմ հայկական պետականության և Ազդեցիկ հայ ազգի մեր գործնական ծրագրի կենսագործմանը, բնականաբար, այդ թվում՝ Արցախի ու Մայր Հայաստանի միացման միջոցով:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:
Որովհետև ամեն ինչ հնարավոր է՝ Գիտելիքով և Առաքինությամբ, Գիտելիքով և Առաքինությամբ...»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան