Երևան`   -4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.

«Մեր կենսական շահերն անկարող եղանք պաշտպանել». Արման Մելիքյան

77
Այսօր, 20:42
«Մեր կենսական շահերն անկարող եղանք պաշտպանել». Արման Մելիքյան

Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր կենսական շահերն անկարող եղանք պաշտպանել: Վերջին տարիների աղետալի կորուստներն իրենց մռայլ ու դառը դրոշմը թողեցին բոլորիս հոգիներում: Արտաքին աշխարհի ու սեփական կառավարիչների անողոք գիշատչությանը հակադրելու բան չգտանք որպես ազգ, արժեքների համակարգով միավորված հանրույթ: Բոլորս ենք վատ վիճակում(որոշ բացառություններով), բայց ամենից խոցելի վիճակում են, թերևս, 20-25 տարեկանները, քանի որ տարիքի բերումով իրենք անկարող էին կանխելու աղետը, բայց արդեն բավարար չափով գիտակից են դրա ահեղ մասշտաբը լիարժեք զգալու համար: Իրենց վիճակն առավել ծանրն է, քանի որ ստիպված են լինելու առերեսվել դրա երկարաժամկետ հետևանքներին՝ կամ համակերպել նոր «իրականության» հետ, կամ այն փոխելու, սեփական իղձերին համապատասխանեցնելու ուղին հարթել: Եթե ընտրեն առաջին տարբերակն, ապա կարող են հանձնվել իրադարձությունների հոսանքին ու հրաժարվել որևէ կերպ միջամտել ու փոխել դրա հունը: Երկրորդ տարբերակն ակտիվ միջամտություն է ենթադրում: Այդ ակտիվ միջամտությունն էլ իմաստ կունենա միայն այն դեպքում, եթե արտաքին աշխարհի, մարդկության զարգացման ու կերպափոխման գործընթացի օրինաչափությունների կատարյալ իմացություն ունենան, ու իմանան, թե ինչ լծակների կիրառմամբ կհասնեն անհրաժեշտ արդյունքի: Այստեղ գալիս եմ ամենաբարդ խնդրին՝ այդ հատուկ գիտելիքը ստանալու և յուրացնելու համար երիտասարդն արդեն իսկ պետք է որոշակի տեսական գիտելիքների բազա ունենա և մայրենիի պես տիրապետի առնվազն անգլերենին ու ռուսերենին: Կան նաև այլ կարևոր նախապայմաններ: Եթե հնարավոր լինի բարձրագույն կրթություն ստացած հիսուն հազար երիտասարդներից գոնե 3-4 հոգու ընտրել ու հասցնել անհրաժեշտ մակարդակի՝ մեծ հաջողություն կհամարեմ դա»:

Աղբյուրը`   Արման Մելիքյան