Արաղչին կոչ է արել իր գործընկերներին դատապարտել Թրամփի սպառնալիքները Թեհրանի դեմ
![]() Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նամակ է հղել իր գործընկերներին՝ կոչ անելով դատապարտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Իսլամական Հանրապետության դեմ, հաղորդում է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Նամակում արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի վերջին սպառնալիքները Իրանի Իսլամական Հանրապետության դեմ անվանել է միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում և կոչ է արել բոլորին խստորեն դատապարտել այդ սադրիչ հայտարարությունները», - ասվում է Իրանի արտաքին գործերի նախարարության թելեգրամյան ալիքում տեղադրված հայտարարության մեջ։ Նշվում է, որ Արաղչին նաև առանձին նամակներ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին և ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Իրանին հարվածներ հասցնելու պատրաստակամության մասին, եթե Թեհրանը փորձի վերսկսել իր միջուկային ծրագրի շուրջ աշխատանքները: |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
