«Իրանը պետք է որոշի՝ կանցնի արդյոք կարմիր գիծը». Նեթանյահու
![]() Իրանը պետք է որոշի՝ կանցնի արդյոք «կարմիր գիծը»։ Այս մասին Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Իրանի հարցի հետ կապված հիմնական խնդիրն այն է, որ Թեհրանը պետք է հաշտվի այն իրականության հետ, որ չպետք է ունենա ուրան հարստացնելու հնարավորություն: Իրանը պետք է երկրից դուրս բերի հարստացված նյութերը և ստեղծի պայմաններ ստուգումների անցկացման համար», - նշել է Իսրայելի վարչապետը։ Նրա խոսքով՝ Իրանը վերսկսում է հրթիռների արտադրությունը և փորձում է շարունակել միջուկային ծրագրի հետ կապված գործունեությունը: «Նրանք պետք է որոշեն, թե արդյոք կանցնեն այս «կարմիր գիծը»: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախազգուշացումներից հետո, վստահ չեմ, որ նրանք կհամարձակվեն: Մենք հետաքրքրված չենք լարվածության սրմամբ և հույս ունենք, որ Իրանը կպահպանի նույն դիրքորոշումը»։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
