Երևան`   -4 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 31 դեկտեմբերի, 2025 թ.

«Բազմաթիվ բնակիչներ լույս չունեն, թեժ գիծը չի պատասխանում». Զարուհի Մուրադյան

86
Այսօր, 21:42
«Բազմաթիվ բնակիչներ լույս չունեն, թեժ գիծը չի պատասխանում». Զարուհի Մուրադյան

Նկարչուհի Զարուհի Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այս պահին բազմաթիվ բնակիչներ լույս չունեն. ահազանգեր ստացել ենք Էջմիածնից, Արարատի մարզի մի շարք գյուղերից:
Թեժ գիծը համառորեն չի պատասխանում. քաղաքացիներն անելանելի վիճակի մեջ են, Մասիսի տարածաշրջանում վերջերս լույս անջատելը նորմա է:
Թեժ գիծը չի պատասխանում, ինչքա՞ն սպասել էս ձմեռվա օրով ցուրտ տներում, առանց լույս Ամանոր դիմավորելը բարձր մակարդալով ապահովել եք.
ՀՄՈՒՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՕՐԻՆԱԿ
Հրապարակում արե′ք, ասե′ք, ինչո՞ւ լույս չկա և ե՞րբ կլինի»: