Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.

«Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ Աստված խաղաղության Աստված է». Գարեգին Բ

101
Երեկ, 23:48
«Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ Աստված խաղաղության Աստված է». Գարեգին Բ

Ինչպես հայտնել ենք, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն Ամանորին ընդառաջ հանդես է եկել Հայրապետական ուղերձով։
Ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Սիրելի՛ բարեպաշտ ժողովուրդ, Ամանորի խորախորհուրդ այս երեկո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հղում ենք ձեզ Հայրապետական մեր սերն ու օրհնությունը, սրտագին շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։ Տարեմուտի սեմին Բարձրյալից հայցում ենք խաղաղություն մեր հայրենիքին, խռովահույզ մեր ողջ ժողովրդին։

Անցնող տարին ազգիս համար լի էր տագնապալի իրադարձություններով, հասարակության մեջ տեղ գտած պառակտումներով։

Ցավոք, Նոր տարի մուտք ենք գործում նաև Հայոց Եկեղեցու և հոգևոր դասի թիրախավորման մտահոգիչ պայմաններում։ Շարունակում են բանտերում ապօրինաբար արգելափակված մնալ եկեղեցականներ, ազգային բարերար և նվիրյալ հայորդիներ։ Տարեմուտը հրավեր է նորոգելու, վանելու մեր կյանքից մերժելի իրողությունները, սրբագրելու մեղսալի ու կործանարար ընթացքները, դադարեցնելու եղբայրադավության քայլերը, իսպառ բացառելու ատելություններն ու թշնամանքը, անհանդուրժողությունը և անօրինականության հանցավոր երևույթները։ Մենք Աստծո ժողովուրդ ենք, իսկ Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության Աստված է։

Հիրավի, խաղաղության և սիրո մեջ է գործում Աստված»:

Մանրամասները՝ տեսանյութում։