Երևան`   -3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.

«Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է». Նիկոլ Փաշինյան

92
Այսօր, 00:36
«Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է». Նիկոլ Փաշինյան

«Մեզ մեղադրում են միակողմանի զիջումների գնալու մեջ։ Ճշմարտությունն այն է, որ մենք ոչ մի, բացարձակապես ոչ մի զիջման չենք գնացել, մենք գնացել ենք մեր պետության հարատևության օրակարգի հետեւից, մենք գնացել ենք մեր պետության շահի հետևից»,- իր ամանորյա ուղերձում նշեց Նիկոլ Փաշինյանը։

«Ղարաբաղը մերն էր, հիմա այլևս մերը չի» խոսույթն աշխարհաքաղաքական թակարդում գտնվողի գիտակցության արտահայտություն է, մինչդեռ պետության և քաղաքացու գիտակցությունն ասում է՝ «Հայաստանի Հանրապետությո՛ւնը մերը չէր, հիմա այլևս մերն է»։ Այո՛, մեր նահատակների կյանքի գնով, այո՛, մեր տառապանքների ու զրկանքների գնով եւ այդպիսով ավելի թանկագին, այդպիսով սիրելի, քան որեւէ այլ բան, որովհետեւ ոչ այլ ինչ է, քան իրականացած երազանք։ Հայաստանի Հանրապետությունը մեր իրականացված երազանքն է եւ մենք այսօր ապրում ենք մեր երազանքի մեջ»,- հայտարարեց նա։