Բուրկինա Ֆասոն և Մալին արգելել են ԱՄՆ քաղաքացիների մուտքն իրենց տարածք
![]() Բուրկինա Ֆասոյի և Մալիի իշխանությունները արգելել են ԱՄՆ քաղաքացիների մուտքն իրենց տարածք՝ ի պատասխան Վաշինգթոնի կողմից իրենց քաղաքացիներին վիզա տրամադրելը մերժելու որոշման։ Այս մասին հայտարարել են Բուրկինա Ֆասոյի և Մալիի արտաքին գործերի նախարարությունները։ «Մեր որոշումը նպատակ ունի պահպանել պետությունների միջև ինքնիշխան հավասարությունը և վերահաստատել փոխադարձ հարգանքը որպես դիվանագիտական հարաբերությունների հիմք», - Բուրկինա Ֆասոյի արտաքին գործերի նախարար Ժան-Մարի Կարամոկո Տրաորեի խոսքերը մեջբերել է Lefaso լրատվականը: Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է ORTV-ն՝ Մալիի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմը միակողմանիորեն՝ առանց աֆրիկյան երկրի հետ որևէ խորհրդակցության, վիզային սահմանափակումներ է սահմանել Մալիի քաղաքացիների համար։ Սակայն Բամակոն կտրականապես մերժել է Վաշինգթոնի պնդումները, որ որոշումը պայմանավորված է հասարակական անվտանգության վերաբերյալ մտահոգություններով՝ նշելով, որ իրական դրդապատճառները կարող են քաղաքական լինել։ Նշենք, որ դեկտեմբերի 16-ին ԱՄՆ-ն հայտարարել է մուտքի սահմանափակումների խստացման մասին, որը տարածվում է նաև Բուրկինա Ֆասոյի և Մալիի վրա: Միջոցառումն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի 1-ից։ |

«Ինչպիսի «ռսաստրուկ» ու «կրեմլի շպիոն է» մահանում Արմեն Գրիգորյանի մեջ»․ Ռուբեն Մխիթարյան
3921:18
«Կարծես վերադարձել են դինոզավրերի ժամանակաշրջան, անտրամաբանական բաներ են անում»․ Ոսկան Սարգսյան
8820:30
Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորն ինքնաբացարկ է հայտնել
9419:54
«Անկախության հռչակագիրը հանելով Սահմանադրությունից՝ սահուն վիլայեթացման ենք գնալու»․ Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)
6819:30
«Փորձել եմ համոզել, որ այս ճանապարհով չգնանք»․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
8819:06
Արամ Վարդևանյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին
13619:00
