Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հունվարի, 2026 թ.

«Գարեգին Նժդեհի անունն իսկ մեզ պայքարելու եռանդ և ոգի է տալիս»․ Ավետիք Չալաբյան

56
Այսօր, 12:00
«Գարեգին Նժդեհի անունն իսկ մեզ պայքարելու եռանդ և ոգի է տալիս»․ Ավետիք Չալաբյան

«ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «140 տարի առաջ այս օրը, հայկական Նախիջևանի Կզնուտ գյուղում ծնվել է մեծն Գարեգին Նժդեհը:
Նժդեհի, նրա անկոտրում ոգու, նրա անհավանական ռազմական սխրագործությունների, նրա խորը պետական մտածողության, կազմակերպչական տաղանդի, իմաստասիրության և անսպառ հայրենասիրության մասին կարելի է անվերջ խոսել, անվերջ խորհել, անվերջ հիանալ: Մեր ազգը երջանիկ է, որ ունեցել է Գարեգին Նժդեհի պես զավակ, նրա թողած վիթխարի ժառանգությունը մինչև հիմա էլ սնուցում է մեզ և ուժ տալիս:
Գարեգին Նժդեհն այսօր էլ ապրում է մեզնից շատերի մեջ, նրա անավարտ թողած գործը շարունակվում է և պետք է ի կատար ածվի, նրա անունն իսկ մեզ պայքարելու եռանդ և ոգի է տալիս: Հավերժ հիշատակ քե՛զ, Հայոց ազատության աննկուն մարտիկ, մեծ վարձքդ կատա՛ր երկրում և երկնքում:

Աղբյուրը`   Ավետիք Չալաբյան